ՄԱԿ-Ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կառավարությանն է փոխանցել ևս երկու մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը

ՄԱԿ-Ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կառավարությանն է փոխանցել ևս երկու մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը

  • 22-11-2021 11:26:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԵՐԵՎԱՆ - ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն է փոխանցել Գեղարքունիքի և Լոռու մարզերում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը։ ՊՀԾ-ն 2012 թվականից Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը՝ ամեն օր տաք և սննդարար կերակուրներով ապահովելով ավելի քան 100,000 դպրոցականների։
 
ՊՀԾ-ն 2017թ.-ից աստիճանաբար Հայաստանի կառավարությանն է փոխանցում «Դպրոցական սնունդ» ծրագիրը: Վեց մարզ, այդ թվում՝ Վայոց ձոր, Սյունիք, Արարատ, Տավուշ, Շիրակ և Արագածոտն, արդեն իսկ ազգայնացվել են։ 
 
«Հայաստանի կառավարության հետ երկարամյա գործընկերության և վերջին տասնամյակում Ռուսաստանի Դաշնության և բազմաթիվ այլ գործընկերների մշտական աջակցության շնորհիվ` զգալի ներդրումներ են կատարվել դպրոցների ենթակառուցվածքներում, ինչպես նաև երկրի մարդկային կապիտալում»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչը, հավելելով՝ Հայաստանում «Դպրոցական սնունդը» դարձել է առանցքային ծրագիր, որը խթանում է համայնքի զարգացմանը, ընդլայնում է ազգային սեփականությունը, ապահովում է բազմաշերտ կրթություն և աշխատանքի հնարավորություններ և խթանում է առողջ ապրելակերպը։ Այն ձեռքբերումները, որոնք այսօր նշում ենք մենք, վկայում են այն մասին, որ այս մոտեցումը շոշափելի դրական արդյունքներ է ունեցել։ 
 
2020 թվականին ծրագիրը նշեց իր 10-ամյակը և հաջողված ռազմավարական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՝ երկրում մատչելի և կայուն ազգային «Դպրոցական սնունդ» ծրագրի ստեղծման ուղղությամբ:
 
«2019 թվականին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ ստորագրված համաձայնագիրը նոր փուլ է բացում մեր հարաբերություններում, քանի որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի համար նախատեսվում է նաև լրացուցիչ ռազմավարական` «Տրանսֆորմատիվ դպրոցական սնունդ» բաղադրիչի ներդրումը, որի շրջանակում դպրոցները դիտարկվում են որպես յուրատեսակ ուսումնական կենտրոններ, որոնք կնպաստեն Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման բարելավմանը, կստեղծեն աճի նոր պայմաններ, կխթանեն երկրի կանաչ և թվային տարածաշրջանային զարգացումը, ինչպես նաև կնպաստեն բնակչության առողջության բարելավմանը»,- շեշտել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ 
 
«Անցյալ տարին մեզ թույլ չտվեց ժամանակին իրականացնել բոլոր ծրագրերը։ Բայց այս տարի աշխատանքն ընթացավ հարթ, և ուրախ ենք նշել, որ գործադրվել են բոլոր անհրաժեշտ ջանքերը այն նպատակներին հասնելու համար, որոնք մենք դրել ենք աշխատանքային գործընթացի ընթացքում։ Այո, ուշացում կար, սակայն դա մեզ չշեղեց հիմնական ուղուց, այն է՝ հաջորդական անցում «Ազգային ծրագրին»», - մանրամասնել է ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը։ 
Ըստ «Դպրոցական սնունդ ծրագրի կայուն զարգացման ազգային ռազմավարություն»՝ 2022-ին՝ Արմավիրի, 2023-ին Կոտայքի մարզի դպրոցները ևս «Ազգային ծրագրի» մաս կկազմեն: 
 
«Դպրոցական սնունդը» Հայաստանում 0,4 տոկոսով դրական ազդեցություն է ունենում աղքատության մակարդակի վրա և հանդիսանում է սոցիալական պաշտպանության համակարգում հիմնական ներդրում: Հայաստանի դպրոցական սննդի ծրագրում ներդրված յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլարի դիմաց 7,1 ԱՄՆ դոլարի եկամուտ է ստացվում՝ դպրոցական երեխաների առողջության և կրթության բարելավման և նրանց կյանքի ընթացքում մասնագիտական պրոդուկտիվության բարձրացման տեսքով:
 
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020թ․-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Մենք աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն ենք, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և օգտագործում է պարենային օգնություն ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից և կլիմայի փոփոխության ազդեցությունից։ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն