ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին


ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին

  • 22-11-2021 12:28:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:
 
Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլիին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք այդ պաշտոնում՝ նախարար Խաչատրյանն իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես աջակցելու նրան իր կարեւոր առաքելության իրականացման գործում: Նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը, ծրագրային նպատակներն ու առաջնահերթությունները: 
 
Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաեւ շեշտել, որ առաջնահերթ է համարում երկկողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը:
 
Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները քննարկել են նաեւ կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորություններն ու համագործակցության նոր ուղղությունները: 
 
ՀՀ ֆինանսների նախարարություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն