Հայաստանը գերեվարված հայ զինծառայողների հարցով դիմել է ՄԻԵԴ


Հայաստանը գերեվարված հայ զինծառայողների հարցով դիմել է ՄԻԵԴ

  • 22-11-2021 16:30:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ի ներկայացուցչությունը: 
 
«Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը