Թյուրքական աշխարհն իրականում Թուրքիայի նախագիծը չի. ո՞ւմ է անհրաժեշտ այդ աշխահարքաղաքական պրոյեկտը

Թյուրքական աշխարհն իրականում Թուրքիայի նախագիծը չի. ո՞ւմ է անհրաժեշտ այդ աշխահարքաղաքական պրոյեկտը

  • 22-11-2021 17:02:02   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
 
«Որքանով է կենսունակ Թյուրքական Աշխարհը և առհասարակ, ինչ է դա իրենից ներկայացնում: Հասկանալի է, որ ոչ մի պայմանական թուրքմենբաշի, կամ իրեն Լենկ Թեմուրի ազգակից համարող պայմանական ուզբեկ դիկտատոր չի հրաժարվի իր սուվերենությունից հանուն ինչ-որ թյուրքական աշխարհի, բայց մեծ ուրախությամբ կմասնակցի որևէ աշխարքաղաքական պրոյեկտի, որի միջոցով կլայնացնի իր սուվերենությունը, կներգրավի ներդրումներ ու նոր կոմունիկացիաների հնարավորություն կստանա, ավելին, կօգնի թուլացնել ռուս-չինական ակցանը, որի արանքում է գտնվում Կենտրոնական Ասիան: 
 
Ու այստեղ առաջանում է հարց, դա ինչ աշխարքաղաքական պրոյեկտ է ու ով պետք է այդքան գումար սրսկի այդ երկրների մեջ: Դա հաստատ Թուրքիան չի, որը չունի համապատասխան ռազմական տեխնոլոգիաներ, որքան էլ ներկրված կոմպոնենտների վրա սարքված բայրաքթարներով չհպարտանան: Արժեքազրկվող թուրքական լիրան էլ այն արժույթը չի, որը կարողանա ապահովել այդ պրոյեկտը:
 
Դա հաստատ ավելի ազդեցիկ հեղինակներ ունեցող գլոբալստական ուժեր են, ում պետք է այդ թուրքական աշխարհը Ռուսաստանի ու Չինաստանի հետ մրցակցության համար: Իսկ հետագայում, նպատակներին հասնելուց հետո, կվիժեցվի թուրքական աշխարհը, ինչպես հիմա բոլորը մոռացել են սլավոնական, գերմանական աշխարհների մասին:
Էրդողանը վերջերս ասել է, որ ինքն աշխարհի ամենափորձառու առաջնորդն է, երևի նկատի ունենալով, որ հասկանում է, թե իրենից ինչ են ուզում ու դա կատարում է: Թուրքական Աշխարհն իրականում Թուրքիայի նախագիծը չի, այն Թուրքիայում չի ծնվել։
 
Սա էր Արցախի պատերազմի աշխարքաղաքական նպատակը ու դա է Ալիևին համարձակություն տալիս իրեն լկտի պահել: 
 
Նաև դա էր 2018-ի "հեղափոխության" իմաստը։ Ամենադաժանն այն է, որ այդ "հեղափոխության" գործիքները դեռևս գործում են Հայաստանի քաղաքական դաշտում»։
 
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն