Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական Կա-52Մ և Մի-28ՆԷ ուղղաթիռների նկատմամբ


Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական Կա-52Մ և Մի-28ՆԷ ուղղաթիռների նկատմամբ

  • 22-11-2021 17:37:38   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանը և մի շարք այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական Կա-52 Մ և Մի-28 ՆԷ նորագույն հարվածային ուղղաթիռների նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին հայտնել է «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:
 
Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում անցկացված «Dubai Airshow 2021» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա պատվիրատուների կողմից բարձր հետաքրքրություն է ցուցաբերվել Կա-52 Մ և Մի-28 ՆԷ ուղղաթիռների նկատմամբ:
 
«Պատվիրակություններ են եղել Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից: «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գործընկերներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ, բավարարված ենք արդյունքից», - ասել է Բոգինսկին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը