Զինվորական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ զինծառայողները մեդալներ են նվաճել


Զինվորական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ զինծառայողները մեդալներ են նվաճել

  • 22-11-2021 18:00:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 20-ից 25-ը զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից: 
 
Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում են 22 երկրների մարզիկ զինծառայողներ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարում են գրեթե բոլոր քաշային կարգերում։
 
Ըմբշամարտի առաջնության մեկնարկային օրը՝ նոյեմբերի 21-ին ՀՀ բոլոր զինծառայող-ըմբիշները նվաճել են մեդալներ՝ 57 և 74 կգ քաշային կարգերում Մանվել Խնձրցյանը և Մենուա Յարիբեկյանը արժանացել են բրոնզե, իսկ 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալների: 
 
Նոյեմբերի 22-ին մրցապայքարի են դուրս եկել Հարություն  Մանուկյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն