Սիրիացի վարձկանները կրկին բողոքում են, որ Արցախի դեմ կռվելու համար չեն վարձատրվել

Սիրիացի վարձկանները կրկին բողոքում են, որ Արցախի դեմ կռվելու համար չեն վարձատրվել

  • 22-11-2021 18:58:51   | Սիրիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սիրիացի վարձկանները կրկին տեսանյութ են հրապարակել, որում բողոքում են, որ Աբու Համշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդը, չի վարձատրում իրենց՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
 
«Ունենք վիրավոր մարդիկ։ Շատ մարդկանց կորցրել ենք պատերազմում։ Նրանք խլել են մեր աշխատավարձերը։ Մարդիկ սովից մահանում են»,- տեսանյութում նշում է Սիրիացի վարձկաններից մեկը։
 
Լրագրողը ևս մեկ տեսանյութ է հրապարակել, որում Աբու Համշան իր զորքերին դասախոսում էր աղոթքի կարևորության մասին։ «Այնպես է դասախոսում, կարծես՝ աղոթքները քչացնելու են առևանգումները, սպանությունները, բռնաբարությունները և գողությունները, որոնք նրանք տարիներ շարունակ Սիրիայում խաղաղ բնակիչներին հանդեպ են իրականացրել»,- տեսանյութին կից գրել է Լինդսի Սնելը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը