Փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք. hraparak.am


Փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք. hraparak.am

  • 22-11-2021 20:07:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քիչ առաջ hraparak.am-ը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհ ունենք: Ըստ մեր աղբյուրների, Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, վիրավորը մահացել է:
 
Փորձեցինք տեղեկությունը ճշտել Վարդենիսի զինվորական հոսպիտալից, որտեղից հաստատեցին, որ զոհ ունենք, նա Արագածոտնի մարզից է:
 
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաստատել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը