Ռուսաստանը վերացրել է Ադրբեջանից բուսական ծագման արտադրանքի ներկրման արգելքը

Ռուսաստանը վերացրել է Ադրբեջանից բուսական ծագման արտադրանքի ներկրման արգելքը

  • 22-11-2021 20:20:33   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ռուսաստանը վերացրել է Ադրբեջանից բուսական ծագման արտադրանքի մատակարարումների արգելքը: «Ինտերֆաքս Ադրբեջանի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Սննդային անվտանգության գործկալության ղեկավար Գոշքար Թահմազլին:
 
«Բուսական արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման արգելքները վերացվել են: Համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանի կողմից իրականացվող տեսամշտադիտարկումն՝ ուղղված լոլիկի արտադրողների համար արտահանման իրավունք տալուն, դադարեցվում են»,- ասել է Թահմազլին:
 
Վերջինս ընդգծել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից «Ռոսսելխոզնադզորի» թույլտվությունն արտադրողներին կտրվի Սննդային անվտանգության գործկալության երաշխավորագրի հիման վրա:
 
Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրման սահմանափակումներ ՌԴ-ն սահմանել էր 2020 թվականի դեկտեմբերի 10-ին։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը