Նորաբակի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցներից մահացել է ժամկետային զինծառայող Սուրեն Յուրիկի Սաֆարյանը


Նորաբակի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցներից մահացել է ժամկետային զինծառայող Սուրեն Յուրիկի Սաֆարյանը

  • 22-11-2021 21:02:04   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
 
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն