Ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից. հաստատվել է նաև ուստարվա ավարտի ժամկետը

Ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից. հաստատվել է նաև ուստարվա ավարտի ժամկետը

  • 23-11-2021 11:33:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:
 
2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում է ձմեռային արձակուրդ 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 9-ը՝ ներառյալ:
 
Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը տրվում է 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 23-ը՝ ներառյալ:
 
Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: 
 
Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսպլանում կատարված փոփոխությամբ ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այսպիսով՝ ուստարվա ընթացքում կապահովվի առնվազն 30 ուսումնական շաբաթ՝ 1-ին, 32՝ 2-րդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար:
 
ԿԳՄՍՆ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն