Հայ ժողովրդի դեմ մղվում է կատաղի տեղեկատվական պատերազմ. պատմաբան (լուսանկարներ)

Հայ ժողովրդի դեմ մղվում է կատաղի տեղեկատվական պատերազմ. պատմաբան (լուսանկարներ)

  • 23-11-2021 17:49:23   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Պատմաբան Արմեն Այվազյանը գրում է
 
«Վերջին 1-2 օրվա ընթացքում կտրուկ ակտիվացել են այն ֆեյք լուրերը, որոնք Հայաստանի ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ են դնում։ Այս վտանգավոր երևույթն իրականում հուշում է, որ մեր սահմաններին առաջացած սպառնալիքը լուրջ է և անմիջական։ Մարդկանց քնեցնում ու բթացնում են, շեղում նրանց ուշադրությունը։ Սա թշնամու գործ է։ 
 
Հայ ժողովրդի դեմ մղվում է կատաղի տեղեկատվական պատերազմ։ Պարզ չեն այս «մեդիաների» ով լինելը, ֆինանսավորման աղբյուրները, գտնվելու վայրը, աշխատակիցները...
 
Վաղ թե ուշ պետք է պետականորեն զբաղվել Հայաստանի տեղեկատվական անվտանգության հարցերով, այլապես այն ինչպես տասնամյակներով չի եղել, այնպես էլ հիմա չկա»։
 
 
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն