Վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում՝ 12,5% պատվաստման ցուցանիշ. Արմեն Մուրադյան


Վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում՝ 12,5% պատվաստման ցուցանիշ. Արմեն Մուրադյան

  • 23-11-2021 17:39:19   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է. 
 
«Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր Երկրում՝ 12,5% պատվաստման ցուցանիշ․․․
Ներկայացնում եմ ձեզ, պատվաստումների դինամիկան Հայաստանի հարևան երկրներում՝ նոյեմբերի 21-ի դրությամբ 
 
• Ռուսաստան-36,5%
• Թուրքիա-60,1%
• Ադրբեջան-45,3%
• Իրան- 51,1%
• Վրաստան-26,3 %
• Հայաստան-12,5 %
 
Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թվականից, առ այսօր արձանագրվել է COVID-19 130.312 (հաստատված դեպքերի շուրջ 39%) դեպք և 3533 մահ (մահվան դեպքերի շուրջ 48%)։
 
Եվս մեկ անգամ, պատասխանատու կերպով հայտարարում եմ, այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»։
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն