Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին ավերակի է վերածվել


Դերսիմի ամենամեծ հայկական եկեղեցին ավերակի է վերածվել

  • 23-11-2021 17:11:48   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական եկեղեցին, որը հայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևանքով ավերակ վիճակում է հայտնվել, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Դեռևս 2012 թվականին Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման կամ վերակառուցմանն ուղղված որևէ աշխատանք չի կատարվել։
 
Էրգանի եկեղեցին կառուցվել է 975 թվականին։ Եկեղեցու պատերի ներսի հատվածում դեռևս պահպանվում են են հայատառ որոշ արձանագրություններ: Էրգանի եկեղեցին համարվում է Դերսիմի ամենամեծ ու հին հայկական եկեղեցիներից մեկը։ Հայտնի է, որ ցեղասպանության ժամանակ Էրգանիի վերջին քահանան հրկիզվել և սպանվել է հենց եկեղեցում։ Եկեղեցին չի գործել 1915 թվականից ի վեր։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը