Փաշինյանը, Պուտինը և Ալիևը նոյեմբերի 26-ին կհանդիպեն Սոչիում

Փաշինյանը, Պուտինը և Ալիևը նոյեմբերի 26-ին կհանդիպեն Սոչիում

  • 23-11-2021 17:00:09   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ բանակցություններ կանցկացնեն Սոչիում նոյեմբերի 26-ին: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
 
Հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականագնման հարցերին:
 
Բացի եռակողմ հանդիպումից, ՌԴ նախագահը Սոչիում նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական