Մառախուղ, անձրև, ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի


Մառախուղ, անձրև, ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի

  • 23-11-2021 18:28:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
 
Նոյեմբերի 24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
 
Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝ 
 
Նոյեմբերի  24-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան ժամերին, 25-26-ը սպասվում է անձրև:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն