23-11-2021 18:54:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
lragir.am Մոսկվան եւ Անկարան քննարկել են տիեզերքի հետախուզման եւ խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի նախապատրաստումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համաձայնագիրը թույլ կտա երկու երկրներին զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ օդաչուավոր տիեզերական հետազոտության, տիեզերական տեխնոլոգիաների, տիեզերքում գիտական հետազոտությունների, մոլորակների հետազոտությունների, Երկրի հեռահար զոնդավորման, տիեզերական մոնիտորինգի, արբանյակային նավիգացիայի, հեռահաղորդակցության եւ կապի ոլորտներում: