Նախագահը դեռ չի ստորագրել ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագիծը. «Հետք»


Նախագահը դեռ չի ստորագրել ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագիծը. «Հետք»

  • 23-11-2021 19:20:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու խորհրդարանի ընդունած նախագիծը, որով առաջարկվում է կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը: Նախագահը, սակայն, դեռ չի ստորագրել ԱԺ-ի ընդունած նախագիծը:
 
Այս մասին «Հետք»-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից: Ապա փոխանցեցին՝ իրավաբանական վարչությունն ուսումնասիրում է նախագծով առաջարկվող փոփոխությունները, և մինչև դեկտեմբերի 10-ը կարծիք հայտնելու ժամանակ կա:
 
Հիշեցնենք, որ փոփոխություններով առաջարկվում է ոչ աշխատանքային համարել դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը, 6-ը, մյուս օրերը դարձնել աշխատանքային:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը