Ջրականի շրջանից hայտնաբերվել է 2 աճյուն


Ջրականի շրջանից hայտնաբերվել է 2 աճյուն

  • 23-11-2021 19:48:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները մեկ ջոկատով իրականացրել են Արցախի օկուպացված հարավային թևում` Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
 
Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճ   ակների պետական ծառայությունից, հայտնաբերվել է ևս 2 աճյուն:
 
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` տարհանվել է ընդհանուր 1700 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն