Նիկոլ Փաշինյանը՝ 3+3 ձևաչափի մասին


Նիկոլ Փաշինյանը՝ 3+3 ձևաչափի մասին

  • 23-11-2021 21:17:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am «Մեզ համար չափազանց կարևոր է, որ այն հարցերը, որոնց համար կան ձևավորված ֆորմատներ, այդ հարցերը 3+3-ում չենք քննարկում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է Հայաստանի տեսակետը «3+3» ձևաչափի մասին։
 
Նրա խոսքով՝ օրինակ՝ Ղարաբաղի հարցի կարգավորումը, որի համար կա Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը, «3+3»-ում չի քննարկվի։ «Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համար եռակողմ հանձնաժողով ունենք ձևավորած, այդ հարցը 3+3-ում չպետք է քննարկվի։ Պետք է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք ունեն կոնտեքստային նշանակություն և չեն կրկնում այլ ձևաչափերում արդեն գոյություն ունեցող օրակարգերին։ Հնարավո՞ր է գտնել այդպիսի հարցեր, կապրենք կտեսնենք»,- ասաց նա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը