Կամբոջայի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին


Կամբոջայի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

  • 24-11-2021 10:28:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 23-ին ՀՀ-ում Կամբոջայի Թագավորության նորանշանակ դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին:
 
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։ 
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Էատը հայտնեց, որ Կամբոջայի կառավարությունն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այնպես էլ՝ տնտեսական գործակցության ուղղությամբ:
 
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց հայ-կամբոջական համագործակցության կոնկրետ ոլորտներն ուղենշելու, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման խնդրի ուղղությամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն