Ի՞նչ թուրքի դեմ ակցիա, իմ տղան ծառայում է, շոր էլ կա, սնունդ էլ, ամեն ինչ էլ. քաղաքացին՝ մետրոյի ակցիայի մասնակիցներին


Ի՞նչ թուրքի դեմ ակցիա, իմ տղան ծառայում է, շոր էլ կա, սնունդ էլ, ամեն ինչ էլ. քաղաքացին՝ մետրոյի ակցիայի մասնակիցներին

  • 24-11-2021 11:19:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ինչպես արդեն հայտնել ենք, Ազատագրական շարժման ներկայացուցիչները այսօր կարճ ժամանակով խաթարել էին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
 
Քաղաքացիներից բարկացած փորձում էին հորդորել ակցիայի մասնակիցներին՝ վերականգնել մետրոպոլիտենի աշխատանքը, ինչին ի պատասխան շարժման անդամներից մեկը հայտարարեց, թե  ակցիան թուրքի դեմ է, տևելու է ընդամենը մի քանի րոպե, հետո մետրոյի աշխատանքը կվերականգնվի։
 
«Սա խաղաղ անհնազանդության ակցիա է, սա իրազեկման ակցիան է։ Երեկոյան բոլորս դեպի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի»,-ասաց շարժման ներկայացուցիչը։
 
Ի պատասխան, ներսում գտնվող քաղաքացիներից մեկը վրդովված նշեց, որ իրենց ասվել է՝ մետրոյի աշխատանքը դադարեցվելու է 5 րոպեով, սակայն 15 րոպե անց էլ դեռ այն չի աշխատում: Երբ կրկին նա լասեց, որ ակցիան թուրքի դեմ է, արձագանքեց.
 
«Արա, ի՞նչ թուրքի դեմ ակցիա, իմ տղեն նորմալ ծառայում ա, լավ ծառայում ա, ամեն ինչ էլ կա, շոր էլ կա, ուտելիք էլ կա, բացեք  հենց հիմա»:
 
Երբ ակցիայի մասնակիցը հետաքրքրվեց, թե քաղաքացու որդին որտե՞ղ է ծառայում, վերջինս պատասխանեց՝ «քեզ ի՞նչ»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play