Թուրքական լիրան դարձել է աշխարհում ամենաշատ արժեզրկված դրամական միավորը


Թուրքական լիրան դարձել է աշխարհում ամենաշատ արժեզրկված դրամական միավորը

  • 24-11-2021 17:11:20   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ, գրում է Ermenihaber.am-ը: 
 
Նոյեմբերի 23-ին 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 13․42-ի։
 
Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի ու ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/15 լիրա փոխարժեքով։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ հասնելով 18-ի։
 
Նշենք, որ թուրքական լիրան նախօրեին դարձել է աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։ Արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տնտեսության վերաբերյալ հայտարարություններից հետո։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը