Հերթական ինքնաթիռն է թռիչք կատարել դեպի Բաքու Հայաստանի օդային տարածքով


Հերթական ինքնաթիռն է թռիչք կատարել դեպի Բաքու Հայաստանի օդային տարածքով

  • 24-11-2021 18:50:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

asekose.am Հունական «Aegean Airlines» ավիաընկերության ինքնաթիռը նոյեմբերի 24-ին իրականացրել է Լառնակա-Բաքու չվերթը Հայաստանի օդային տարածքով։
 
Flightradar24.com-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ ինքնաթիռը հատել է հայ-թուրքական սահմանը ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ, թռիչք է իրականացրել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի, ապա Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի վրայով եւ շարունակել թռիչքը դեպի Բաքու։
 
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսից առաջ, ադրբեջանական «AZAL»-ը թռիչք է կատարել Նախիջեւանից Բաքու Հայաստանի օդային տարածքով։   
 
Նշենք, որ Հայաստանի օդային տարածքով «Ադրբեջանի ավիաուղիների» առաջին թռիչքի մասին հայտնի է դարձել 2021 թվականի հոկտեմբերին, երբ ընկերության ինքնաթիռը ներքին չվերթ է իրականացրել Բաքու-Նախիջեւան-Բաքու երթուղով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը