Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում hայտնաբերվել է 1 աճյուն


Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում hայտնաբերվել է 1 աճյուն

  • 24-11-2021 19:26:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Արցախի հյուսիսարևելյան թևում`Մատաղիսի ուղղությամբ:
 
Արցախի ԱԻ պետական ծաայությունը հայտնում է, որ հայտնաբերվել է ևս 1 աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:
 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play