Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է, Կոտայքի և Աշոցքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև


Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է, Կոտայքի և Աշոցքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև

  • 24-11-2021 19:32:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կոտայքի և Աշոցքի տարածաշրջաններում՝ թույլ ձնախառն անձրև։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն