Կարմիր խաչը հերթական աջակցությունն է տրամադրել Արցախի ԱԻՊԾ-ին

Կարմիր խաչը հերթական աջակցությունն է տրամադրել Արցախի ԱԻՊԾ-ին

  • 24-11-2021 19:42:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը տրամադրել է վիրակապական գործիքների հավաքածու՝ որոնք պարունակում են վիրակապեր, հակասեպտիկներ և առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
 
«Նվիրաբերված իրերը նախատեսված են ԱԻՊԾ-ի առաջին օգնության հավաքածուները համալրելու, ինչպես նաև համանուն դասընթացների ժամանակ օգտագործելու համար:
Այս աջակցությունը երկու կառույցների համագործակցության բաղկացուցիչ մասն է։
ԿԽՄԿ-ի օգնությամբ ԱԻ ծառայության մասնագետներն ամեն տարի անցնում են վերապատրաստում և իրենց հերթին առաջին օգնության դասընթացներ կազմակերպում տարբեր համայնքներում, պետական ու մասնավոր հիմնարկներում:
ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամներին շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության և ցուցաբերած հերթական աջակցության համար»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն