«Իբիցա» ռեստորանի մոտակայքում մեքենա է այրվել․ տուժածներ չկան

«Իբիցա» ռեստորանի մոտակայքում մեքենա է այրվել․ տուժածներ չկան

  • 24-11-2021 21:21:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 24-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
 
ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 19։18-ին։ Այրվել է «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն