Արթիկի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի թերակղզուց Դիլիջանի թունելի սկզբնամասը՝ ձնախառն անձրև

Արթիկի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի թերակղզուց Դիլիջանի թունելի սկզբնամասը՝ ձնախառն անձրև

  • 24-11-2021 20:24:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը՝ ձնախառն անձրև։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն