Քովիդի դեմ երկու դեղաչափ պատվաստանյութ ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կարող են վերապատվաստվել


Քովիդի դեմ երկու դեղաչափ պատվաստանյութ ստանալուց 6 ամիս անց քաղաքացիները կարող են վերապատվաստվել

  • 25-11-2021 13:00:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստանյութ ստանալուց վեց ամիս անց կարող են վերապատվաստվել:
 
Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Այո՛, վեց ամիս անց կարող են ստանալ այդ խթանիչ դեղաչափը կամ, այլ կերպ ասած, բուստերը: Ասեմ, որ դա այս պահին էլ իրականացվում է, և քաղաքացիները դիմում են»,- նշեց նախարարը:
 
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը