Հայաստանի ու Իսրայելի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ՀՀ ԱԳՆ


Հայաստանի ու Իսրայելի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ՀՀ ԱԳՆ

  • 25-11-2021 13:12:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:
 
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
 
Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:
 
Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն