Լեհաստանը Հայաստանին նվիրել է 201 հազար 640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ

Լեհաստանը Հայաստանին նվիրել է 201 հազար 640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ

  • 25-11-2021 14:08:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է  201.640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը:
 
Դեսպանությունը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը:
 
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը