Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար. Զախարովա


Հայաստանը դիմել է ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը աջակցելու համար. Զախարովա

  • 25-11-2021 16:42:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատում է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զախարովան այս մասին ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը քննարկել է Թուրքիայի հետ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը, հաշվի առնելով այն, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը:

«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններին որպես միջնորդ աջակցելու համար: Ռուսաստանը շահագրգռված է, ինչպես գիտեք, եւ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ հետագայում ևս աջակցել դրան: Այս գործընթացի մեկնարկը, ինչպես մենք ենք կարծում, անշուշտ, կնպաստի տարածաշրջանում հասարակությունների սերտացմանը և բարիդրացիության ու վստահության մթնոլորտի ձևավորմանը, որը ներկայումս հատկապես արդիական է: Երբ նոր տվյալներ ի հայտ գան, մենք ձեզ անպայման կտեղեկացնենք, բայց, բնականաբար, եթե դա չի վնասի բուն բանակցային գործընթացին ՝ հաշվի առնելով նրա զգայունությունը»,- եզրափակեց Զախարովան:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը