Այս պահին առաջնագծում եմ. բանակին մարտունակ, պատրաստված, խելացի զինվոր ու սպա է պետք


Այս պահին առաջնագծում եմ. բանակին մարտունակ, պատրաստված, խելացի զինվոր ու սպա է պետք

  • 25-11-2021 18:47:56   | Հայաստան  |  Քաղաքական

<<Տիգրան  Մեծ>>  վարժարանի  տնօրեն, գնդապետ, Կորյուն  Ղումաշյանի  ուղերձը։
 
Իմ  <<Տիգրան Մեծ >>   վարժարանի  սիրելի  կուրսանտներ,  թիկունքում  աշխատող  մարտական  ընկերեր։ 
Այս պահին  ես իմ  մարտական ջոկատով գտնվում եմ  առաջնագծում  և  մեկ  վայրկյան  անգամ  չեմ  վարանել  իմ  որոշման  մեջ և  այստեղ  կմնանք այնքան  ժամանակ, որքան  դրա անհրաժեշտությունը  լինի և  եթե հարկ  լինի  նույնիսկ  մեր  կյանքերի  գնով  կպահենք մեր  հայրենի  եզերքը:
Պատմությունը  կրկնվում է  և  կրկնվում  է մեր  սխալների  հաշվին և  որպեսզի  մենք  տանուլ  չտանք, որպեսզի  չկրկնվեն  ցեղասպանությունները, պետք է դասեր  քաղենք  պատմությունից:
Իմ  հորդորն  ու  խնդրանքը  և  իմ  հրամանը  իմ  կուրսանտներին. Սվորեք, լավ սովորեք և  լավ տիրապետեք ռազմական  գործին: Մեր  բանակին  մարտունակ, պատրաստված  և խելացի  զինվոր   ու  սպա է պետք:
Մենք դատապարտված  ենք պատերազմելու և  կպատերազմենք այնքան  ժամանակ, քանի  դեռ  հայ  բազկի  ուժը  օսմանյան  հրոսակների  գլխին  ամբողջությամբ  չի  իջել:
Հիշելով  և  խոնարհվելով  հայոց  ցեղասպանության սրբադասված  զոհերի  հիշատակին,  ուզում  եմ  փառք ու  պատիվ  տանք այս օրերին  ընկած  տղաների  հիշատակին և  ուզում եմ  վստահեցնել, որ  ոչ մի  կաթիլ  թափված  արյուն անպատիժ  չի  մնա:
Առաջնագծից ` Կորյուն  Ղումաշյան
 
24.10.2020թ.
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play