Իմ <<Տիգրան Մեծ >> վարժարանի սիրելի կուրսանտներ, թիկունքում աշխատող մարտական ընկերեր։
Այս պահին ես իմ մարտական ջոկատով գտնվում եմ առաջնագծում և մեկ վայրկյան անգամ չեմ վարանել իմ որոշման մեջ և այստեղ կմնանք այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը լինի և եթե հարկ լինի նույնիսկ մեր կյանքերի գնով կպահենք մեր հայրենի եզերքը:
Պատմությունը կրկնվում է և կրկնվում է մեր սխալների հաշվին և որպեսզի մենք տանուլ չտանք, որպեսզի չկրկնվեն ցեղասպանությունները, պետք է դասեր քաղենք պատմությունից:
Իմ հորդորն ու խնդրանքը և իմ հրամանը իմ կուրսանտներին. Սվորեք, լավ սովորեք և լավ տիրապետեք ռազմական գործին: Մեր բանակին մարտունակ, պատրաստված և խելացի զինվոր ու սպա է պետք:
Մենք դատապարտված ենք պատերազմելու և կպատերազմենք այնքան ժամանակ, քանի դեռ հայ բազկի ուժը օսմանյան հրոսակների գլխին ամբողջությամբ չի իջել:
Հիշելով և խոնարհվելով հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին, ուզում եմ փառք ու պատիվ տանք այս օրերին ընկած տղաների հիշատակին և ուզում եմ վստահեցնել, որ ոչ մի կաթիլ թափված արյուն անպատիժ չի մնա: