Շարքային Սուրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով


Շարքային Սուրիկ Սաֆարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

  • 25-11-2021 20:03:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրով Սուրիկ Յուրիկի Սաֆարյանը Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել:
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սուրիկ Յուրիկի Սաֆարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է նախագահի հրամանագրում:
 
Հիշեցնենք, որ Սուրիկ Սաֆարյանը զոհվել էր նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն