Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը հանձնել է “Human Rights Champion” պատվավոր մրցանակը


Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը հանձնել է “Human Rights Champion” պատվավոր մրցանակը

  • 26-11-2021 10:22:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (The Armenian National Committee of America-Western Region) հանձնել է “Human Rights Champion” պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»:
 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակի համար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին՝ նշելով, որ ողջ աշխատանքի թիկունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն է՝ սրտացավ ու հայրենանվեր գործով:
 
Արման Թաթոյանի խոսքով՝ հայկական սփյուռքը մշտապես եղել է Սփյուռքում, Հայաստանում և Արցախում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հզոր աջակից: 
 
Մարդու իրավունքների պաշտպանը մրցանակներ է հանձնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին (մրցանակը ստացել է հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը), ԱՄՆ հայ անվանի փաստաբաններ, Հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համաատենապետներ Կարօ Ղազարեանին և Գառնիկ Քերքոնեանին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը մշտական աջակցության համար։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play