Ադրբեջանցիները Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք են հրահրել. ՀՀ դեսպանությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր


Ադրբեջանցիները Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք են հրահրել. ՀՀ դեսպանությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր

  • 26-11-2021 12:23:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ադրբեջանցիները կրկին քարոզչական սադրանք են հրահրել Հունաստանի Սալոնիկ քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:
 
Ավելի վաղ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնվել էր ադրբեջանական գովազդ՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ,  դա հանվել էր Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, հունա-հայկական առևտրի պալատի և Հայ դատի Սալոնիկի հանձնախմբի ջանքերով: 
 
«Նոյեմբերի 25-ին նմանատիպ քարոզչական սադրանք են հրահրել նույն ուժերը նույն քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում, ինչն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը: ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին եւ անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- նշել են դեսպանությունից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play