Բաքուն պատրաստ է Երևանի հետ սահմանազատման գործընթաց սկսել՝ միջազգային իրավունքի հիման վրա. Բայրամով


Բաքուն պատրաստ է Երևանի հետ սահմանազատման գործընթաց սկսել՝ միջազգային իրավունքի հիման վրա. Բայրամով

  • 26-11-2021 15:41:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակ. Նոյեմբերի 25-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերին։
 
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է անվտանգության ոլորտում տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին՝ կապված տրանսպորտային հաղորդակցությունների բացման հետ:
 
Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և հանգստություն ապահովելու դիրքերից և պատրաստ է Հայաստանի հետ սկսել սահմանազատման գործընթացը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, սակայն Հայաստանը համարժեք պատասխան դեռ չի տվել:
 
Աննիկա Սոդերը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ՝ աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցությանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը