Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը


Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

  • 26-11-2021 17:30:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մինչ այդ Սոչիում կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, սահմանային միջադեպերին:
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ եռակողմ հանդիպումից հետո տեղի կունենա Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
 
Սոչիում նոյեմբերի 26-ին եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ  հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին: Նշվում էր նաև, որ Փաշինյանը, Պուտինը և Ալիևը կնախանշեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ամրապնդելու և խաղաղ կյանքի հաստատմանն ուղղված հետագա քայլերը: ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ևս մեկ հանդիպում կունենան դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը