Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին


Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

  • 26-11-2021 17:50:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կուզբասի Լիստվյաժնայա հանքում տեղի ունեցած վթարի առնչությամբ, որը հանքափորների և փրկարարների շրջանում պատճառ է դարձել մարդկային զոհերի։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
 
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է. «Խնդրում եմ իմ խորը ցավակցությունն ու անկեղծ վշտակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներս։
 
Այս մեծ դժբախտության պահին Հայաստանը, ինչպես միշտ, Ռուսաստանի եղբայրական ժողովրդի կողքին է»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play