Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ. ՀՀ վարչապետը` գերիների մասին


Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի տեսակետի հետ. ՀՀ վարչապետը` գերիների մասին

  • 26-11-2021 19:00:48   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սոչիում ընթացքի մեջ է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
 
Sputnik. Մենք համաձայն չենք Ադրբեջանի նախագահի այն տեսակետի հետ, որ 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կերտերը կատարվել են` բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից։
 
Այս մասին այսօր Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետը` արձագանքելով Ալիևի հայտարարությանը։
«Դուք գիտեք, ու մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք` թե՛ առերես, ու թե՛ հեռախոսային զրույցներում, որ առկա է նաև գերիների, ռազմագերիների ու ապօրինի պահվող այլ անձանց խնդիրը, և դա շատ կարևոր հումանիտար հարց է»,–ասաց Փաշինյանը։
 
Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը