Երեք անգամ պոստերն առաջ ենք տվել Կուբաթլուի հատվածում, հետո ՌԴ-ն չի համաձայնվել. Սյունիքի մարզպետ


Երեք անգամ պոստերն առաջ ենք տվել Կուբաթլուի հատվածում, հետո ՌԴ-ն չի համաձայնվել. Սյունիքի մարզպետ

  • 26-11-2021 19:34:29   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Սյունիքում նախորդ տարեվերջին ռուսական կողմն է պահանջել, որպեսզի հայկական զորքերը հետ քաշվեն ու զբաղեցնեն նախկին ԽՍՀՄ դիրքերը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
 
Անդրադառնալով այն հարցին, որ նախորդ տարվա դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն է հրահանգել, որպեսզի Սյունիքում հայկական զորքը հետ քաշվեին, մարզպետն ասաց․ «Ոչ մեկը չի ուզեցել հետ քաշվի։ Պարոն վարչապետը որ եկել է, Գորիսում խորհրդակցություն է արել, ասել է, որ՝ անցեք Սյունիքի պաշտպանությանը։ Հետո մենք նպաստավոր բարձունքների վրա անցել ենք Սյունիքի պաշտպանությանը՝ Նռնաձորից մինչև Խոզնավար։ Մոտավորապես 3000 մարդ Սյունիքից դուրս է եկել, կատարել է ինժեներական աշխատանք, պաշտպանել է իրենց հողը։ Խնդիրը նրա մեջ է եղել, որ մենք մի ամիս համագործակցել ենք, որ էդ նեյտրալ զոնան պահենք։ Մենք երեք անգամ պոստերն առաջ ենք տվել, Կուբաթլուի հատվածում երեք անգամ առաջ ենք տվել, հետո Ռուսաստանի Դաշնությունը չի համաձայնել, պիտի մենք զբաղեցնեինք Խորհրդային միության մեր սահմանները։ Մեզ հետ են տվել, չեն համաձայնել։ Եվ այդտեղ հանձնաժողով է եղել, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել ենք, որ սահմանները մնան նույն տեղում, չեն համաձայնել, դրա համար մենք եկել ենք ու զբաղեցրել խորհրդային սահմանները»,- ասաց նա։
 
Ըստ մարզպետի՝ քննարկում են, որպեսզի անվտանգային հարցերին լուծում տան։ «Մենք հույսներս մեր վրա պետք է դնենք։ Երբ որ մենք մեր խնդիրը կատարենք փառքով, պատվով, ոչ մի բան չի լինելու, 100 տոկոսով բան եմ ասում։ Այնպես չէ, որ թշնամին մեզանից ուժեղ է, մենք էսօր կոտրվել ենք, որովհետև միասնական չենք, գաղտնիության ռեժիմը չենք պահպանում, այ դրա համար ենք կոտրվել։ Բայց կգա ժամանակը, ամեն ինչ կանենք»,- ասաց նա։
 
Մելիքսեթ Պողոսյանն անդրադարձավ նաև Սյունիքի համայնքապետերի ու վարչապետի հանդիպմանը, ասաց, որ հանդիպումը ոչ մի միտահոգություն չի առաջացրել։ «Պարոն վարչապետը հստակ ինֆորմացիան տվել է, որ ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրելու, մենք մեր պարտականությունը պետք է կատարենք։ Սահամանզատում-սահմանագծում հասկացողություն հլա չկա, ըտենց բան չկա»,- նշեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը