Պայմանավորվածություն կա մոտ ժամանակներս սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Պուտին


Պայմանավորվածություն կա մոտ ժամանակներս սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Պուտին

  • 26-11-2021 20:32:34   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատանքները սկսելու պայմանավորվածության մասին։ Այս մասին նա ասել է Սոչիում՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը։
 
«Կա երկու կողմերի շահագրգռվածությունը իրավիճակի նորմալացման, իրադրության դրական զարգացման մեջ: Բոլորը շահագրգռված են հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, այդ թվում՝ Ռուսաստանը: Պայմանավորվածություն կա մոտ ժամանակներս սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները»,- ասել է ՌԴ նախագահը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը