Ավարտվել են Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունները. առաջնորդները հայտարարության տեքստ են համաձայնեցրել, որը կհրապարակվի շուտով

Ավարտվել են Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունները. առաջնորդները հայտարարության տեքստ են համաձայնեցրել, որը կհրապարակվի շուտով

  • 26-11-2021 20:51:10   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցություններն ավարտվել են, հանդիպումը տևել է երեք ժամ, հաղորդել է Կրեմլի խոսնակը։
 
Որոշ ռուսական լրատվամիջոցներ, հղում անելով Պեսկովին, նշում են, թե երեք առաջնորդները նաև հայտարարության տեքստ են համաձայնեցրել, որը կհրապարակվի շուտով։
 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ առանձին հանդիպում է անցկացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդել է Պուտինի խոսնակը։
 
Ավելի վաղ Պուտինը առանձին՝ երկկողմ բանակցություններ էր վարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիւի հետ։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը