«Ազատագրական շարժման» անդամները ոգևորված չեն եղել՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին հրապարկում տեսնելով. ArmLur.am


«Ազատագրական շարժման» անդամները ոգևորված չեն եղել՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին հրապարկում տեսնելով. ArmLur.am

  • 27-11-2021 20:11:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ազատագրական շարժման» նախաձեռնած հանրահավաքներին բացի նախաձեռնող խմբի լիդերները՝ Կարին Տոնոյանը, Սոֆյա Հովսեփյանը, Նաիրի Հոխիկյանն ու այլոք, նաև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամների կարելի է հանդիպել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախաձեռնության անդամներն այդքան էլ ոգևորված չեն եղել՝ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին հրապարկում տեսնելով։ Ավելին՝ արհամարհական հայացքներ են նետել, իբրև թե չեն նկատում։
 
ArmLur.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ինքն իրեն տված խոստման համաձայն՝ շարունակում է մասնակցել բոլոր այն ակցիաներին, որտեղ ազնվության նշույլներ և հայրենիքի ճակատագրի նկատմամբ մտահոգություն է տեսնում։ Նրա համոզմամբ՝ հատկապես պատերազմից հետո ծավալվող իրադարձությունները պետք է վեր լինեն ցանկացած տեսակի խմբակային շահերից։
 
Ինչ վերաբերում է նախաձեռնության անդամների կողմից իրենց ուղղված արհամարհական վերաբերմունքին, ապա պատգամավորն այսպես է արձագանքում․ «Ես նման դեպքի ծանոթ չեմ, հարթակ բարձրանալու հավակնություն էլ երբևէ չեմ ունեցել։ Բայց եթե մեկն ինձ մոտենա և ասի, որ իմ ներկայությունը խանգարում է հայրենիքի փրկությանը, ես երկար չեմ տատանվի, պարզապես կհեռանամ, միայն թե իրենք կարողանան փրկել այն»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play