ՀԱՊԿ անդամ երկրները աջակցել են Ադրբեջանին

ՀԱՊԿ անդամ երկրները աջակցել են Ադրբեջանին

  • 29-11-2021 14:39:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
past.am. Ինչպես հայտնի է, Աշխաբադում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովը։
 
Ինչպես եւ սպասվում էր, գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է «Գործողությունների Աշխաբադյան կոնսենսուս» (Ashgabat Consensus for Action) կոչված հռչակագիրը։ Ուշագրավ է այն, որ այդ փաստաթղթում տեղ են գտել ձեւակերպումներ եւ պարբերություններ, որոնք լիովին համահունչ են Ադրբեջանի շահերին, եւ ստորագրվել են անդամ պետությունների՝ Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Տաջիկստանի կողմից, բացի Ադրբեջանը, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ երեք երկիր՝ ի դեմս Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի, աջակցություն են հայտնել Ադրբեջանին՝ «շնորհավորելով Ադրբեջանին եւ Ադրբեջանի ժողովրդին՝ գրավյալ տարածքների ազատագրման եւ տարածքային ամբողջականության վերականգնման համար»։
 
Իհարկե փաստաթղթում խոսվում է նաեւ Կովկասի խաղաղության եւ կայուն զարգացման, բարիդրացիական հարաբերությունների հաստատման մասին։ Սակայն այն, որ ՀԱՊԿ երեք երկիր աջակցում է Ադրբեջանին, հրճվանքի ալիք է առաջացրել Ադրբեջանում, որտեղ այն գնահատում են որպես Հայաստանին աջակցությունից զրկում։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը