ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը, ասել է Լուկաշենկոն

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը, ասել է Լուկաշենկոն

  • 29-11-2021 16:20:14   | Բելոռուս  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Լեհաստանի մասնակցությամբ ցանկանում են կործանել Եվրամիությունը: Լուկաշոնկոյի խոսքերը ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, գրում է Panorama.am-ը: 
 
«Իրավիճակն արևմտյան սահմանին սովորական չէ: Տեսնում եք, որ այդ լեհ սրիկաներ երկրներով են գնացել: Երեկ ուշադրություն ենք դարձրել, թե ուր է մեկնել Մորավեցկին (Լեհաստանի վարչապետը՝ խմբ.)՝ Մեծ Բրիտանիա: Վստահ եմ, ահա տեսեք, մոտ երկու տարվա ընացքում նրանք ցանկանում են Ամերիկայի աջակցությամբ կործանել Եվրոպական Միությունը»,- ասել է Լուկաշենկոն՝ երկուշաբթի ելույթ ունենալով ռազմական անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ:
 
Նա հավելել է, որ «ամերիկացիներին գործընկերներ պետք չեն, որոնք կարող են կանգնել իրենց կողքին հավասարի պես»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը