ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարի


ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարի

  • 29-11-2021 17:04:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտպանության նախարարությունը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծ է հրապարակել e-draft իրավական ակտերի, նախագծերի միասնական կայքում:
 
Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
 
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն