Ստամբուլում ուժգին փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի, 19-ը վիրավորվել են


Ստամբուլում ուժգին փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի, 19-ը վիրավորվել են

  • 29-11-2021 19:21:08   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Թուրքիայում ուժգին փոթորկի պատճառով զոհերի թիվը հասել է չորսի, վիրավորներինը՝ 19-ի։ Տեղեկությունը հայտնել են Ստամբուլի նահանգապետի աշխատակազմից։ Գրում է «Ռիա Նովոստին»։
 
Թուրքիայի առափնյա պահպանության վարչությունից լրատվամիջոցին հաղորդել են, որ ուժգին քամու պատճառով դադարեցվել է նավերի տեղաշարժը Բոսֆորի նեղուցով։ Նույն պատճառով Turkish Airlines-ի վեց ինքնաթիռ չեն կարողացել վայրէջք կատարել Ստամբուլում, ուղևորվել են Անկարա և Իզմիր։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը